Երբ Վ.Ալեքսանյանը բոլորի աչքի առաջ հարվածել էր ընդդիմադիր պատգամավորին, դրան չհետեւեց ոչ մի իրավական գործընթաց. Խամոյան
Հիշեցման կարգով. այսօրվա նույն իրավապահ մարմինների ղեկավարները, համանման փաստական տվյալների առկայության ժամանակ ՀՅԴ երիտասարդների նկատմամբ իշխանական պատգամավորների գործադրած բռնության դեպքերով (Գերասիմ Վարդանյան, Տարոն Ղազարյան- Հրաչյա Հակոբյան, մի խումբ ՔՊ-ականներ) երբ կրկին կար մարմնական վնասվածքների փաստը, պատգամավորների նկատմամբ հարկադրանքի միջոց չեն ձեռնարկել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
Նա նաեւ նշել է. «Ի դեպ, քրեական գործը մինչ օրս հարուցված է, բայց երկակի ստանդարտը պահանջում է, որ ոչ մի ՔՊ-ական պատգամավոր մեղադրյալ չդառնա:
Իրավապահ համակարգի անգործության եւ երկակի ստանդարտներով առաջնորդվելու հետեւանքն է նաեւ, երբ տուռնիկի մեծ «սիրահար» Վահագն Ալեքսանյանը, երբ բոլորի աչքի առաջ (ԱԺ նիստը հեռարձակվել է, կադրերը կան) հարվածել էր ընդդիմադիր պատգամավորին, դրան չհետեւեց ոչ մի իրավական գործընթաց, իսկ այսօր ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր հայտարարում է, թե լավ են արել։
Հ.Գ Տեսանյությում երեւում է, թե ինչպես բազմաթիվ բարձրաստիճան եւ շարքային ոստիկաններ անհամաչափ ուժի գործադրմամբ ԱԺ-ից բերման են ենթարկում Մհեր Սահակյանին»:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)