Իրանի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել բացատրել Իսրայելի հետ հակաիրանական համագործակցությունը
Ադրբեջանի իշխանությունները պետք է բացատրեն իրենց «հակաիրանական համագործակցությունն» Իսրայելի հետ։ Այսպիսի հայտարարություն է արել Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին, տեղեկացրել է ԻՐՆԱ գործակալությունը։
Նա Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենի խոսքերն «Իրանի դեմ միասնական ճակատ ձեւավորելու» մասին անվանել է եւս մեկ վկայություն այն բանի, որ Իսրայելը ջանում է Ադրբեջանի տարածքը վերածել ազգային անվտանգության սպառնալիքի Իրանի համար։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ փորձել է խանգարել անբարյացակամներին՝ հարեւան երկու երկրների միջեւ հեռավորություն ստեղծելու հարցում, եւ ակնկալում է, որ Ադրբեջանի կառավարությունը եւս կխուսափի երկու երկրների թշնամիների լարած ծուղակներից։ Ակնհայտ է, որ Իրանը չի կարող անտարբեր մնալ իր դեմ Ադրբեջանի Հանրապետության տարածքից սիոնիստական վարչակարգի դավադրության հանդեպ»,- ասել է նա։ Քանաանին ընդգծել է Իրանի եւ Ադրբեջանի միջեւ պատմական եւ կրոնական անխզելի կապի մասին։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը, Թել Ավիվում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության բացման կողքին, հայտարարել է նաեւ Բաքվի հետ հակաիրանական համագործակցության խորացման մասին։


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին