Մեղքն ուրիշի վրա գցել․ ադրբեջանցի նախարարը հայերին մեղադրել է «ցեղասպանության» մեջ
Ադրբեջանում ամբողջ թափով գործարկվել է քարոզչական մեքենա՝ միջազգային հանրության աչքում «ադրբեջանցիների ցեղասպանությունը իրականացրած հայի» կերպար ստեղծելու համար։
Գործընթացում իր լուման է ներդրել այս երկրի արտգործնախարարը։ «Ադրբեջանը կրկին հայտարարում է անպատժելիությանը վերջ դնելու կարեւորության մասին՝ կանխելու համար մարտի ցեղասպանությանը նման հանցագործությունների կրկնությունը», - Twitter-ում գրել է Ջեյհուն Բայրամովը։
Նա հավելել է, որ «105 տարի է անցել մարտյան ջարդերից, որի ընթացքում հազարավոր ադրբեջանցիներ հայերի կողմից սպանվել են ազգամիջյան ատելության հողի վրա։ Այսօր մենք հարգում ենք ցեղասպանության հայկական քաղաքականության զոհերի հիշատակը»։
Հիշեցնենք, որ նախարարի մատնանշած ժամանակահատվածում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը։ Քարոզչական արշավը, հայերի բացասական կերպարի ձեւավորման հետ մեկտեղ, նպատակ ունի ազդել ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)