«Ո՞ր մեկդ է ստում», «Ես ԱԳ նախարարի պաշտոնը չեմ օկուպացրել». վեճ Միրզոյանի և Կրպեյանի միջեւ
Մարտի 22-ին ԱԺ-ում կառավարության հետ կայացած հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարարի պաշտոնն օկուպացնող պաշտոնյան հայտարարեց՝ այս օրերին, երբ մենք ականատես ենք լինում այդպիսի սուր հռետորաբանության ու սպառնալիքների, պետք է փաստենք, որ նոր ագրեսիայի վտանգ եւ Հայաստանի, եւ ԼՂ-ի դեմ կա. Ընդ որում ԼՂ-ի դեպքում կա էթնիկ զտումների եւ ցեղասպանության վտանգ: Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:
«Նույն օրը ՀՀ-ում իշխանությունն օկուպացրած հանցախմբի պարագլումը գրառմամբ հայտարարեց՝ նոր էսկալացիա չի լինելու: Հիմա հարցս՝ ո՞ր մեկդ է ստում: Ժողովուրդը հստակ պատասխան է սպասում»,-ասաց նա:
Ի պատասխան ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց. «Տիկին պատգամավոր, ես ոնց հասկանում եմ ձեզ մոտ որոշակի ընկալման խնդիր կա օկուպացիա տերմինի հետ: Ես ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը չեմ օկուպացնում, զբաղեցնում եմ: Ձեր քաղաքական ուժի մոտ երեւի քաղաքական ընկալման հարց կա: Ես շատ լավ հիշում եմ, որ այն տարիներին, երբ դուք իշխանության մաս էիք, ձեր ԱԳ նախարարը փորձում էր ասել, որ օկուպացնել կարելի է անգամ զուգարանը, այդպես էլ Արցախի շուրջ տարածքներն էին օկուպացված-զբաղեցված: Իմ հետ խոսելիս խնդրում եմ՝ այդ տերմիններին ուշադիր եղեք: Այսքանը»:
Կրպեյանը նախ նկատեց, որ իր հարցին պատասխան չեղավ, ապա շարունակեց. «Երբ կսկսեք Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու դիրքերից հանդես գալ, երբ կսկսեք Արցախում բնակվող մեր հայրենակիցների արտաքին ինքնորոշման իրավունքի պաշտպանությամբ հանդես գալ, երբ կօգտագործել ԼՂՀ կամ Արցախի Հանրապետություն, այդ ժամանակ բարոյական իրավունք կվաստակեք ձեզ արդարացիորեն բնութագրող բնութագրիչները վիճարկելու»:
Արարատ Միրզոյանն էլ արձգանքեց. «Ինչի դուք ճանաչել էի՞ք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Հալվա-հալվա ասելով, բերանը չի քաղցրանում»:


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին