ԱԱԾ-ն հարցաքննել է Գրիգորի Խաչատուրովի կալանավորումը մերժած դատավոր Տիգրան Դավթյանի աշխատակազմին
Իրավապահների թիրախում այս անգամ հայտնվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը։ Դեռևս Գրիգորի Խաչատուրովի կալանքը մերժելուց հետո տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ գործող իշխանությունը, որը բավականին ծանր էր տարել Խաչատուրովին չկալանավորելու որոշումը, պատրաստվում է գլխավոր դատախազության միջոցով որոշակի գործընթաց իրականացնել դատավորի նկատմամբ և ինչպես հաստատվեց՝ առանց կրակ ծուխ չի լինում։ Մամուլում ավելի վաղ արդեն տեղեկություններ շրջանառվել են, որ գլխավոր դատախազությունը գրություն է ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն՝ գործավարական կարգի ենթադրյալ խախտման համար Տիգրան Դավթյանի նկատմամբ վարույթ նախաձեռնելու:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանի աշխատակազմի մասնակցությամբ երեկ ԱԱԾ-ում հարցաքննություն է եղել, որը բավականին կարճ է տևել։ Տիգրան Դավթյանը դեռևս չի հարցաքննվել։
Ի դեպ, իշխանություններին ոչ այդքան հաճելի որոշումներ կայացնելուն հաջորդած՝ դատավորների նկատմամբ այդ թվում քրեական հետապնդումները, այլևս դադարել են արտառոց դեպք համարվելուց։
Հիշենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Դավիթ Գրիգորյանի գործը, երբ նրա նկատմամբ հետապնդումը հարուցվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը անազատության հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու և գործով ՍԴ դիմելու որոշումը կայացնելուց հետո։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Բորիս Բախշիյանի գործը, որի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին կալանքից ազատելուց հետո՝ Նիկոլ Փաշինյանի աջակից Նվեր Մկրտչյանին կալանավորելու որոշում կայացնելու համար։
Թե Դավիթ Գրիգորյանը, թե Բորիս Բախշիյանը, իհարկե, արդարացվել են, սակայն դա ամրագրող դատական ակտերը դեռ օրինական ուժի մեջ չեն մտել ու այդ դատավորների լիազորությունները շարունակում են մնալ կասեցված։ Ավելին՝ նրանց ուղարկել են ռեզերվ։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)