Գիտնականները 250 000 դոլար են առաջարկում Հերկուլանումի հին գլանակները վերծանելու համար
Վեզուվի հրաբխի ժայթքումը մ.թ. 79 թվականին ավերեց Պոմպեյը եւ մոտակայքում գտնվող Հերկուլանումը։ Դրանից հետո հարյուրավոր ածխացած հնագույն մագաղաթներ մնացին տեղի վիլլայի գրադարանում։
Մեր ժամանակներում գիտնականները մեքենայական ուսուցման ալգորիթմի միջոցով կարողացել են կարդալ տեքստի մի մասը գլանակների թաքնված շերտերում: Այն բացահայտում էր պապիրուսի կառուցվածքի նուրբ տարբերությունները՝ ամրագրված ռենտգենյան պատկերով:
«Մենք ցույց ենք տվել, թե ինչպես կարդալ Հերկուլանումի թանաքը: Սա մեզ հնարավորություն է տալիս բացահայտելու ամբողջ հավաքածուի 50, 70, միգուցե 80%-ը։ Մենք նավակ ենք կառուցել։ Այժմ մենք ցանկանում ենք, որ բոլորը վեր կենան եւ լողան մեզ հետ»,- ասել է պրոֆեսոր Բրենտ Սիլսը:
Այժմ գիտնականները գլոբալ մրցույթ են սկսում՝ արհեստական բանականության միջոցով այս տեքստերը կարդալու համար: Հետազոտական խմբերը, որոնք կարող են արագացնել վերծանումը, կստանան 250 000 դոլար կստանան:
Հերկուլանումի մագաղաթների մեծ մասը, որը մինչ այժմ վերլուծվել է, գրված է հին հունարենով, սակայն դրանցից մի քանիսը կարող են պարունակել լատիներեն տեքստեր։ Դրանց թվում կարող են լինել նաեւ Սաֆոյի բանաստեղծությունները, Մարկոս Անտոնիոսի տրակտատները կամ վաղ քրիստոնեական փիլիսոփայության վկայություններ։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)