Բազմակի օգտագործման շշերում ավելի շատ մանրէներ են ապրում, քան զուգարանակոնքի նստատեղին
Ջրի մաքրման ամերիկացի մասնագետները բազմակի օգտագործման շշերի վրա 40 000 անգամ ավելի շատ մանրէներ են հայտնաբերել, քան զուգարանակոնքի նստատեղի վրա։ Շշերի վրա ապրում են երկու տեսակի մանրէներ՝ գրամ բացասական ցուպիկներ եւ բացիլներ։ Առաջինը կարող է թոքաբորբ առաջացնել եւ այլ լուրջ վարակներ, իսկ երկրորդը՝ ստամոքս-աղիքային համակարգի հետ կապված խնդիրներ, այդ թվում՝ սրտխառնոց, փսխում եւ փորլուծություն, գրում է Daily mail-ը:
Գիտնականները մանրէների կոնցենտրացիան գնահատել են գաղութներ ձեւավորող միավորներում (CFU): Միջինում, բազմակի օգտագործման շշերը պարունակել են 20,8 միլիոն CFU գրամ բացասական մանրէներ: Դրանց մեծ մասը եղել է բերանի եւ կափարիչի վրա՝ 30 մլն CFU։ Համեմատության համար, մաքուր զուգարանակոնքի նստատեղին ընդամենը 515 CFU կա:
Բազմակի օգտագործման շշերը հինգ անգամ ավելի շատ մանրէներ են պարունակում, քան համակարգչային մկնիկը եւ 14 անգամ ավելի, քան կատվի կերակրամանը:
Այնուամենայնիվ, մասնագետներն ասում են, որ հայտնաբերված մանրէների տեսակները հիմնականում անվտանգ են մարդկանց համար: Նրանց առկայությունը հուշում է, որ տարան պարզապես վատ է լվացվել։ Դրա համար հարկավոր է տաք օճառաջուր օգտագործել:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)