Կարտոֆիլի օսլայից ջրում լուծվող պլաստիկ են ստացել
Պլաստիկի թափոնների վերացման խնդիրն օրեցօր սրվում է։ Ալիկանտեի համալսարանի գիտնականներն առաջարկել են խնդրի լուծման իրենց տարբերակը։ Մշակվել է ջրում լուծվող նյութի ստեղծման տեխնոլոգիա այնպիսի հատկություններով, որոնք նման են պլաստիկին, հիմքը կարտոֆիլի օսլան է։
Համավարակից առաջ, հիշեցրել են իսպանացի գիտնականները Ալիկանտեի համալսարանի կայքի հրապարակման մեջ, աշխարհը սպառում էր մոտ 370 մլն մետրիկական տոննա պլաստիկ։ Պլաստիկի թափոններն աղտոտել են ընդերքը, դրա մասնիկների «ամպերը» կախված են օդում, ծովերում, օվկիանոսներում լողում են հսկայական սինթետիկ կղզիներ։
Իսպանացի մասնագետներն այլընտրանք են առաջարկել. Էկոլոգիական, բիոքայքայվող նյութ՝ պլաստիկի սպառողական հատկություններով։ Այն կարելի կլինի օգտագործել փաթեթավորման համար՝ առանց մարդուն եւ բնությանը վնաս հասցնելու։ Այն հեշտ կլինի վերացնել, անգամ օգտակար կարող է լինել գյուղատնտեսության համար, եթե օգտագործվի որպես պարարտանյութի բաղադրամաս։
Նոր նյութը հատկություններով նման է ցածր խտության պոլիէթիլենին։ Փափուկ օսլան բավական խիտ եւ ամուր կառույցի վերածելու համար այդ նյութը ենթարկել են դոնդողացման եւ պլաստիֆիկացման։ Այդ գործողությունները նպատակ ունեն նաեւ կանխել պրոցեսի «հետադարձը»՝ նախնական կառույցի մասնակի վերականգնումը։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)