Շվեյցարական լաբորատորիայում առաջին անգամ մսային սթեյք են աճեցրել
Շվեյցարական ստարտափը մշակել է աշխարհի առաջին սթեյքը տարբեր տեսակի բջիջներից։ Այն աճեցրել են լաբորատորիայում, հայտնում է Green queen-ը։
Շվեյցարական Mirai Foods ստարտափը ներկայացրել է աշխարհում առաջին բջիջներից աճեցված սթեյքը։ Ստարտափն արդեն երկար ժամանակ աշխատում է մշակովի մսի ստեղծման վրա։ Այժմ ընկերությունում պնդում են, որ իրենց հաջողվել է կատարել առաջին իսկական բեկումը։ Տեխնոլոգիան արդեն ստացել է երեք արտոնագիր եւ Fibration Technology անվանումը։ Mirai Foods-ը հայտարարել է, որ բացահայտումը կապված է բնական վերականգնվող բջջային գործընթացի հետ, որը թույլ է տալիս աճեցնել հյուսվածքներ, որոնք ընդօրինակում են սովորական միսը:
«Ֆիլեի սթեյքը ամենադժվար մարտահրավերն է։ Այն բաղկացած է տարբեր տեսակի բջիջներից, որոնք ճիշտ համադրությամբ հանգեցնում են մսի բարդ կառուցվածքի»,-ասում է ստարտափի հիմնադիրը:
Սթեյքը պատրաստվել է ինքնուրույն մշակված բիոռեակտորում։
Սթեյքի միսը պատրաստվում է երկար մշակված մկանային մանրաթելերից, որոնք այնուհետեւ միանում են ֆերմենտներով եւ լրացվում մշակված ճարպային հյուսվածքով: Այս եղանակով միս ստեղծելու գործընթացը տեւում է հինգ օր։
«Մենք կարող ենք սովորական մսի իրական այլընտրանք առաջարկել՝ օգտագործելով մեր տեխնոլոգիան, հնարավոր է պատրաստել եւ ուտել իսկական սթեյք, եւ իմանալ, որ ոչ մի կենդանի չի սատկել դրա համար, եւ կլիմային վնաս չի հասցվել։ Ակնկալվում է, որ մինչև 2050 թվականը մսի պահանջարկը կկրկնապատկվի։ Ընդ որում, մսի արտադրության ավանդական մեթոդները չեն կարող բավարարել այդ պահանջարկը»,-ասել է ստարտափի գլխավոր տնօրենը։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)