Բրիտանացի կենդանապաշտպանները ռեստորաններին առաջարկել են սկյուռից ուտեստներ մատուցել
Բրիտանական Exmoor Squirrel Project կազմակերպությունը տեղի ռեստորանատերերին առաջարկել է գորշ սկյուռներին մատուցել ռագուի, կարկանդակների եւ խորովածի մեջ:
«Ես նախկինում կերել եմ մոխրագույն սկյուռ՝ մաշկը հանելուց հետո,եւ այն շատ հաճելի համ ունի՝ նապաստակի պես։ Իդեալական է թողնել դանդաղ կրակի վրա կաթսայի մեջ եւ ուտել շոգեխաշած վիճակում»,-ասել է նախագծի ղեկավարներից մեկը՝ Քերի Հոուզգուդը։
Կազմակերպությունը նաեւ կոչ է անում տեղացիներին դադարեցնել գորշ սկյուռներին կերակրելը, իսկ որոշ դեպքերում թակարդներ տեղադրել այգիներում կամ սիզամարգերում՝ կրծողներին բռնելու համար:
Բնապահպաններն ասում են, որ կարմիր սկյուռները, որոնք մոտ տասը հազար տարի ապրել են Մեծ Բրիտանիայում, կարող են անհետանալ մեկ տասնամյակի ընթացքում՝ ինվազիվ մոխրագույն սկյուռի պատճառով:
Մոխրագույն սկյուռները ծառերից հանում են կեղեւը՝ տակի հյութին հասնելու համար, եւ դրանով իսկ լուրջ վնաս են հասցնում անտառներին։ Նրանք նաեւ կրում են սկյուռի ջրծաղիկի վիրուս, նրանց համար վտանգավոր չէ, բայց մահացու է կարմիր սկյուռների համար։


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին