Աբովյանում վարորդը վրաերթի է ենթարկել 5 հետիոտնի, որոնցից 2-ը երեխաներ են
Կոտայքի մարզում, այսօր՝ փետրվարի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 09։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Խորեն Կարապետյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի և Կոտայքի խճուղու խաչմերուկում, Աբովյանի զինկոմիսարիատի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 5 հոգու։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածները Opel-ի վարորդի և այդ պահին նշած վայրով անցնող «Kingmarshal» պահնորդական կազմակերպության աշխատակից Տիգրան Մարությանի ավտոմեքենաներով տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածներից 2-ը երեխաներ են։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)