Եթե բանակում ծառայած լիներ, կարելի էր հարցնել, թե Սեյրան Օհանյանի օրոք ի՞նչ զորանոցում է մնացել
ՀՀԿ-ից ՔՊ անցած, այժմ դեպուտատ Գևորգ Պապոյանը Նիկոլին ամեն հարցում զեկուցող գլխավոր դատախազի բեմադրած շոուի ժամանակ ասում է․ «Պատկերացնում ե՞ք, որ որոշակի վարձու լրագրողներ, գրչակներ, խմբագիրներ ինչպիսի ոռնոց կբարձրացնեին, եթե հանկարծ պարզվեր, որ զորամաս է փակվում Հայաստանում կամ վաճառվում»։
Սրան հիշեցնեմ, որ 2022թ․ ապրիլի 15-ին իր կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չզեկուցվող հարցով վաճառքի հանեց Երևանում և մարզերում Պաշտպանության նախարարությանը պատկանող 72 անշարժ գույք, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության նախկին շենքը, ԶՈՐԱՄԱՍԵՐ, հեկտարներով հողատարածքներ, օդանավակայան։ Լսում ե՞ս, ԶՈՐԱՄԱՍԵՐ, ու զարմանալիորեն, ոռնոց չբարձրացավ։
Պապոյանը հարց է տալիս՝ Սեյրան Օհանյանի ժամանակ որ վաճառվել է ՊՆ տարածքը, գործող զորամա՞ս է եղել, թե չէ, փակել են զորամասը զորներին հանե՞լ են, թե ոչ։ Տրամադրվածությունը հասկանում եմ, ուզում է ստանալ պատասխան, որ զինվորին վտարել են, որ զորամաս ծախեն ու դրա վրա կառուցեր իր ելույթը։ Դատախազը պատասխանում է՝ ոչ, գործող զորանոց չի եղել, պիտանի զորանոց չի եղել։
Նույն Գևորգ Պապոյանը ելույթ է ունենում ու ասում․ «Գցում են տնակի նկար, ասում են՝ ինչի՞ ա մեր զինվորը տնակի մեջ կամ վրանի մեջ։ Վրանի մեջ է, որովհետւև ծախել եք զորանոցը, կերել եք»։ Սա արդեն ուներ հարցի պատասխանը, որ պիտանի չի եղել զորանոցը ու գործող չի եղել։ Բայց ելույթը նախապես արդեն ուներ պատրաստի, պետք է սղացներ մի ձև։
Բայց հարցն այն է, որ սույն դեպուտատը սղացնում է թեման, որ Վարդենիսում ծառայող զինվորը խրճիթի, վրանի մեջ է քնում ոչ թե նրա համար, որ Արարատում ոչ պիտանի զորամաս է վաճառվել, այլ որովհեհտև իր զորանոցը թողել եք թշնամուն, հանձնել եք կամ նույն Պապոյանի տրամաբանությամբ՝ Նիկոլը ծախել է թշնամուն։ Դուք հարյուրավոր զորամաս-զորանոցներ եք հանձնել կամ ծախել թշնամուն, հիմա ասում եք, որ զինվորը քնելու տեղ չունի, որովհետև 2010 թվին․․․
Եթե բանակում ծառայած լիներ, կարելի էր հարցնել, թե Սեյրան Օհանյանի օրոք ի՞նչ զորանոցում է մնացել։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)