Փնտրում է փոխնախարար. Հայաստանում թեկնածուների խնդիր է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում Վահան Կոստանյանի նշանակումը շատ քննարկվեց եւ քննադատվեց։ Այդպիսի նշանակման պատճառներից մեկը նաեւ կադրային սովն է, որ ունեն իշխանությունները, եւ դրա վառ ապացույցը նաեւ այն թափուր հաստիքներն են, որ առկա են նախարարություններում։
Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը կտեղեկացնի ՀՀ-ում առկա 13 նախարարություններից փոխնախարարների թափուր հաստիքների մասին։ Օրինակ՝ ըստ ՀՀ առողջապահության նախարարության հաստիքացուցակի՝ նախարարը պետք է ունենա նախարարի մեկ առաջին տեղակալ եւ երեք տեղակալ, սակայն ՀՀ առողջապահության նախարարության կայքի պաշտոնական տվյալների համաձայն՝ Անահիտ Ավանեսյանն ունի միայն երկու տեղակալ։ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքի տվյալների համաձայն՝ նախարար Գրիգորի Մարտիրոսյանը պետք է ունենա չորս տեղակալ, սակայն ունի միայն երեքը. համենայնդեպս, մյուս փոխնախարարի տվյալները բացակայում են։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ունի մեկ առաջին տեղակալ եւ երկու տեղակալ, այնինչ պետք է ունենա երեք տեղակալ։ Այսինքն՝ Հայաստանում փոխնախարարների համար հարմար թեկնածուներ չկան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)