Նյու Յորք նահանգում գրանցվել է վերջին 40 տարվա ամենահզոր երկրաշարժը
ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի հյուսիսարևմտյան հատվածում գրանցվել է վերջին 40 տարվա ամենաուժգին երկրաշարժը, հայտնում է NBC-ն։
ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է երկուշաբթի՝ 11.15 UTC (Երեւանի ժամանակով 15.15-ին) Արևմտյան Սենեկա քաղաքից երկու կիլոմետր դեպի արևելք։ Օջախը երեք կիլոմետր խորության վրա է։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
«Երկուշաբթի առավոտյան 3,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Նյու Յորքի Բուֆալո քաղաքի մերձակայքում, որն ամենաուժեղն է վերջին 40 տարվա ընթացքում այդ տարածքում»,- ասել է հեռուստաալիքը:
1983 թվականից ի վեր Արևմտյան Սենեկայի շրջանում գրանցվել է 2,5 մագնիտուդով ավելի քան 24 երկրաշարժ, սակայն դրանցից ամենաուժեղը եղել է երկուշաբթի օրը, հայտնում է NBC-ն։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)