Քաղաքական դաշտը պատրաստվում է արտահերթ ընտրությունների
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների լուրն աշխուժացրել է նաեւ իշխանամերձ ուժերին։ Նախօրեին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Երեւանի խորհրդի վերակազմավորման նիստ է արել եւ նախագահ է ընտրել ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին, ով ԼՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն է եւ այդ մասին անձամբ է հայտնել մեզ։ Մինչ այդ Երեւանի խորհուրդը ղեկավարում էր ԼՀԿ-ական նախկին պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։ Խորհուրդը նաեւ որոշել է Երեւանի 2023-2028թթ. զարգացման ծրագիր մշակել։
Ավելի վաղ գրել էինք, որ գործող քաղաքապետը հնարավոր է այս ամսվա ընթացքում հրաժարական տա, ու մայիսին գնան արտահերթ ընտրությունների։ Քաղաքապետարանի մեր աղբյուրները, սակայն, երեկ հայտնեցին, որ իշխանությունները ռիսկերն են հաշվարկում, եւ, ըստ ամենայնի, հրաժարականն այս ամիս տեղի չի ունենա, քանի որ ՔՊ-ի ընտրվելու շանսերն այնքան էլ մեծ չեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)