Միքայել Սրբազանի խոսքը աղավաղելու փոխարեն, արժեր փորձել այն խորապես հասկանալ ու հետևություններ անել․ Գևորգ Դանիելյան
Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հայ Եկեղեցու սպասավորի խոսքին ծաղրանքով արձագանքողները չեն կարող արդարանալ իբր աթեիստ, քաղաքական դեմք կամ աղանդավոր լինելով (սատանիստների ու մյուս ապօրինի ու ապազգային ուսմունքների մասին չէ խոսքս), բոլոր դեպքում էլ՝ արգելվում է այդպիսի պահվածքը։ Անգամ սովետական աթեիզմի դասագրքերում Հայ Եկեղեցին ու իր սպասավորները չէին նշավակվում։
Իսկ Գերաշնորհ Միքայել Սրբազանի խոսքը աղավաղելու փոխարեն, արժեր փորձել այն խորապես հասկանալ ու հետևություններ անել։
Ներքուստ միշտ դրական եմ գնահատել իմ պաշտոնավարման շրջանում իրավապաշտպանների հետևողականությունը, ըմբռնումով եմ մոտեցել նրանց ընդգծված, ինչ որ տեղ չնչին խախտումները անհարկի ուռճացնելու, աղմուկ բարձրացնելու ձգտումներին։ Իրենք հրաշալի հիշում են, որ որևէ մեկին չեմ ծաղրել կամ կոպտել, հնարավորինս եղել եմ համբերատար, ընդամենը հասկացնել եմ տվել, որ ինձ հետաքրքրում են միայն իրական փաստերը, ոչ թե հնարովի պատմությունները։
Նույնիսկ չեմ էլ անդրադառնում, թե որն էր նրանց շահագրգռվածության իրական աղբյուրը, պարզապես փաստն եմ արձանագրում։ Եվ մեր օրերում, երբ տեսնում եմ, թե էլ ավելի մեծ ջանասիրությամբ ինչպես են նույն դեմքերը արմատապես վերանայել իրենց «հայացքները» և կուրորեն պաշտպանության տակ են առել այն ամենը, ինչի տասներորդական դրսևորումներն անգամ նախկինում իրենց իբր ափերից հանում էր, ցավում եմ, ցավում եմ և իրենց և մեր Երկրի համար։ Սա արդեն համոզմունք կամ աշխարհայացք չէ, սա նաև դասական իմաստով աղանդ չէ, այլ մի ուրիշ տեսակի «աղանդ է»։
Հ.Գ. Այո, Բերձորի (ոչ թե լաչինի) միջանցքը բացելու առաջնահերթ պատասխանատուն հայրենական իշխանություններն են, սա սոսկ պայմանագրային հարաբերությունների առարկա չէ ...


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)