9 ամիս անց նախարարի թեկնածուն դարձավ տեսչական մարմնի ղեկավար
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 9 ամիս անց կառավարությանը ենթակա կրթության տեսչական մարմինը վերջապես ղեկավար կունենա: ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստի ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել է այդ պաշտոնում նշանակել Վաղարշակ Մատինյանին:
Կառավարման խորհուրդը 6 կողմ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանություն է տվել ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի նրա թեկնածությանը եւ առաջարկել է ներկայացնել ՀՀ վարչապետի նշանակմանը։ Բանն այն է, որ 2022 թվականի մայիսի 7-ից մինչեւ օրս կառավարությանը ենթակա կրթության տեսչական մարմինը ղեկավար չուներ: Այդ օրը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշյալ պաշտոնից ազատվել էր Ալեքսանդր Շագաֆյանը: Նախորդ տարի ազատումներ եղան նաեւ մի քանի այլ տեսչական մարմիններում:
Նախորդ տարվա սեպտեմբերին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վարչապետի աշխատակազմը որոշել է գրեթե բոլոր տեսչությունների ղեկավարներին ազատել ու իրենց «սրտի թեկնածուներին» նշանակել այդ պաշտոններում: Եվ կանխատեսել էինք նաեւ, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն անձեռնմխելի է, քանի որ ՔՊ թիմից է: Եվ իրադարձություններն այդպես էլ զարգացել են, ու միայն յոթ ամիս անց որոշել են կրթության տեսչական մարմնի ղեկավար նշանակել ի վերջո:
Իսկ ո՞վ է Վաղարշակ Մատինյանը, ում թեկնածությունն էլ առաջարկել է նախարար Անդրեասյանը. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինս պատմաբան է, «Հայոց պատմություն 7-րդ դասարան»-ի գրքի համահեղինակ, սակայն ոլորտային ստուգումների հետ որեւէ առնչություն չի ունեցել: Նրա ընտրության հարցում, բնականաբար, որոշիչ նշանակություն է ունեցել հենց նախարար Ժաննա Անդրեասյանի տեսակետը, ով էլ առաջարկել էր նրա թեկնածությունը: Ընդ որում, Մատինյանը միակ թեկնածուն է եղել եւ «արդար» ընտրվել»:
Մանրամսները՝ թերթի այսօրվա համարում


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)