Եթե թողնենք, այս իշխանությունը կփորձի Հայաստանից արտաքսել բոլորին, որոնք իրենց դեմ են. Գեղամ Մանուկյան
Եթե այս իշխանություններին թողնենք, Սփյուռքի բոլոր մեր հայրենակիցներին, որոնք որեւէ թթու խոսք են ասել, իրենց մուտքը կարգելի, ավելին՝ կփորձի արտաքսել Հայաստանից բոլոր այն քաղաքացիներին, որոնք այս իշխանությունների դեմ են: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝անդրադառնալով նրան, որ օրերս Հայաստանի համար անցանկալի անձ է համարվել Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ ընկեր Նժդեհ Գարագավորյանը:
«Տոտալ անհանդուրժողականություն կա, ուղղակի շարքային դաշնակցականների նկատմամբ դա սահման չի ճանաչում, եւ այս առումով նաեւ կուզեմ մատնանշել, որ իշխանությունը դա սարսափելի տմարդի ու գաղտագողի է անում: Պարբերաբար փորձ է արչվում ասել՝ լավ, հրապարակեք ցանկն այն քաղաքացիների, որոնց մուտքը Հայաստան արգելված է: Դա էլ չեն անում: Մեր քաղաքացիներից մի քանիսը, որոնց մուտքը ՀՀ արգելված է, միշտ վերջին պահին են անդրադառնում: Բոլոր այն անձինք, որոնց մուտքը ՀՀ արգելված է, նրանք իրենց համայնքներում, եւ Ֆրանսիայում, եւ Հոլանդիայում, ամենաակտիվ հայկական շահը առաջ տանող պայքարի առաջամարտիկներ են: Նրանք պետք է ավելի շատ լինելին Ադրբեջանի ու Թուրքիայի աչքի փուշը, քան թե Հայաստանի համար ոչ ցանկալի անձ»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)