ՔՊ խմբակցության դռնփակ նիստում պատգամավորներին խելք ու խրատ են տվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ՔՊ խմբակցության դռնփակ նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաեւ իշխանական պատգամավորների կարգապահական հարցերը։ ՔՊ ղեկավարությունը դժգոհություն է հայտնել, որ խորհրդարանն օրենսդիրների համար վերածվել է ժամանցի վայրի․ երբ ուզում են` գալիս են նիստերին, երբ չեն ուզում՝ չեն գալիս, հորդորել են պատշաճ ներկայություն ապահովել, հակառակ պարագայում` հիմնավորել բացակայությունները, առավել զգույշ լինել հրապարակային հայտարարություններում, քանի որ հանրային դժգոհությունները գնալով աճում են, ու ցանկացած անզգույշ հայտարարություն կարող է մեծ կրքեր բորբոքել։
Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությանը եւ ՔՊ-ի դիրքորոշմանը, խմբակցության մեր աղբյուրներն ասում են, որ հարցին չեն անդրադարձել եւ հրահանգ էլ չեն ստացել: Այդ մասին` հաջորդ դասին։ Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի միջնորդությունը կքննվի փետրվարի 7-ին մեկնարկող նիստերի ընթացքում։
Ի դեպ, վստահեցնում են, որ չեն քննարկել նաեւ ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուի հարցը, մինչդեռ թեկնածություն ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 2-ն է։ Ընդդիմությունը, ըստ ամենայնի, թեկնածու չի ներկայացնի, իսկ ՔՊ-ում կարծես մտքափոխվել են սոցապփոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանին առաջադրելու հարցում։ Անսպասելի ու անհայտ մեկին են փնտրում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)