Միշուստինը հոկտեմբերի 21-ին Երեւանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 21-ին Երեւանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, իսկ հոկտեմբերի 28-ին Աստանայում՝ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների նիստին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք մշտական կապի մեջ ենք ձեզ հետ։ Տարեսկզբից մենք, կարծեմ, հանդիպում ենք հինգերորդ անգամ եւ մինչեւ հոկտեմբերի վերջ կտեսնվենք եւս երկու անգամ՝ հոկտեմբերի 21-ին Երեւանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդին եւ նաեւ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդին Աստանայում հոկտեմբերի 28-ին»,- հինգշաբթի ասել է Միշուստինը Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովի հետ հանդիպմանը։
Ռուսական կողմը, նշել է նա, մեծ նշանակություն է տալիս տրանսպորտային համագործակցությանը, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի շրջանակներում։ «Նոր երթուղին անհրաժեշտ է մատակարարման շղթաների, հումքի, բաղադրիչների, պատրաստի արտադրանքի մատակարարման ապահովման, մեր երկրների եւ տարածաշրջանում մեր հարեւանների միջեւ կապի ամրապնդման եւ, իհարկե, առեւտրի հետագա աճի խթանման համար»,- ասել է Միշուստինը:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)