Վարչապետի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված կնոջ գործով հարցաքննվել են բոլոր ականատեսները, բացի Փաշինյանից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով քրեական վարույթով հարցաքննվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության աշխատակիցները, ոստիկանության ծառայողները, բոլոր ականատեսները, բացի Նիկոլ Փաշինյանից: Նա մինչ օրս չի հարցաքննվել:
Դեռևս 2020 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր. «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է և քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին: Հ.Գ. Քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են։)»։
Հետաքրքիր է՝ ինչու Նիկոլ Փաշինյանը այս դեպքով նույն խանդավառությունը չցուցաբերեց, ինչը անում էր նախկինում՝ ցույց տալու համար, թե ինքը անձեռնմխելի չէ: Միգուցե նա հասկացել է, որ այս դեպքով հարցաքննվելու դեպքում այլ հանգամանքներ ի հայտ կգան, որ իր դեմ կօգտագործվեն:
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին վարչապետի ավտոշարասյան կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահացու վրաերթի էր ենթարկվել Սոնա Մնացականյանը, որը հղի էր: Ավտոշարասյանն ուղեկցող որևէ ավտոմեքենա չէր կանգնել, կնոջը չէր օգնել: Նրանք արագ սլացել ու հեռացել էին դեպքի վայրից: Հավելենք, որ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)