Ինչո՞ւ է արմունկների եւ ծնկների մաշկը չոր
Ինչո՞ւ է արմունկների եւ ծնկների մաշկը չոր: «Аргументы и Факты»-ի հետ զրույցում հարցին պատասխանել է պլաստիկ վիրաբույժ Ալեքսանդր Վդովինը։
«Արմունկների մաշկը բավական բարակ է եւ գործնականում զուրկ ենթամաշկային հյուսվածքից եւ ճարպագեղձերից, հետեւաբար այն հակված է չորության։ Ծնկների հատվածում այն այնքան էլ բարակ չէ, բայց ունի նաեւ փոքր քանակությամբ ճարպագեղձեր եւ մանրաթելեր»,-ասել է նա։
Բացի այդ, արմունկների կամ ծնկների չորությունը կարող է կապված լինել հետեւյալ խնդիրների հետ՝
Էնդոկրին պաթոլոգիաներ;
Մի շարք աուտոիմուն հիվանդություններ;
Երկաթի ցածր մակարդակ։
Մասնագետի խոսքով՝ արմունկների եւ ծնկների հատվածում մաշկի չորացմանը հանգեցնում են հետեւյալ հանգամանքները՝ արմունկները սեղանին դնելու սովորությունը;
շատ տաք լոգանք ընդունելը;
տարիքային առանձնահատկությունները;
կոլագենի պակասը։
Բացի կոսմետիկ խնամքից, շատ կարեւոր է ուշադրություն դարձնել սննդակարգին, քանի որ չոր մաշկը հաճախ կապված է որոշակի վիտամինների պակասի հետ՝ ամենից հաճախ A, D եւ E վիտամինների պակասի հետ։ Ալեքսանդր Վդովինը խորհուրդ է տալիս սննդակարգում ներառել՝ ձու, սպանախ, մաղադանոս, ծովամթերք, գազար։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)