Կադրային դեֆիցիտը սպառնում է կադրային սովի վերածվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Կադրային դեֆիցիտն իշխանական շրջանակում սպառնում է կադրային սովի վերածվել։ Չէ, իհարկե, երկրում լիքը մարդ կա, որ կհամաձայնի նախարար ու նախագահ աշխատել, բայց դրանք ոչ միայն կվարկաբեկեն իրենց զբաղեցրած ցանկացած աթոռ, այլև իրենց նշանակողին։ Դա է պատճառը, որ Սուրեն Պապիկյանին տարածքային կառավարման նախարարությունից հանում-տանում է փոխվարչապետ, փոխվարչապետի պաշտոնից հանում-տանում է պաշտպանության նախարարություն, և եթե տարիքը համապատասխաներ, գուցե ՀՀ նախագահ առաջադրեր։
Դա է պատճառը, որ հայտնի մականունով մեկը նշանակվում է մարզպետ, ապա՝ նախարար, հետո՝ կարևոր վերահսկողական կառույցի ղեկավար։ Մականունով մյուսը՝ 4 ոլորտի գիգանտ նախարարությունում ձախողվելուց հետո, նշանակվում է աշխատակազմի ղեկավար, հիմա էլ կարող է առաջարկվել ՀՀ նախագահի պաշտոնին։
Դա է պատճառը, որ 27-ամյա տղան դառնում է փոխվարչապետ, 28-ամյա տղան՝ ԱԱԾ տնօրեն։ 27-ամյա տղան դառնում է վարչապետի օգնական, իսկ 3 տարուց արդեն այնպիսի հզոր կադր է համարվում, որ նրա ազատման հարցը բուռն քննարկվում է, և ոչ մեկի մտքով չի անցնում, որ նա ավելի լուրջ պաշտոնի չի գնալու։
Մի բուռ կադրերի հույսին է մնացել իշխանությունը, իսկ թափուր մնացող շատ պաշտոններ այդպես էլ չեն համալրվում, ինչպես 3 ամիս է՝ վարչապետի խոսնակ չի գտնվում։ Կամ համալրվում են ոչ մի արժանիք չունեցող մարդկանցով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)