Կոտայքում նույնպես երաշտ է. գարնանացան մշակաբույսերը ոչնչացման եզրին են
Երաշտի հետևանքով Կոտայքի մարզում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերը հայտնվել են ոչնչացման եզրին։ Մարզի Ֆանտան, Քաղսի, Սոլակ, Ալափարս և այլ համայնքների դաշտերում մեկուկես ամիս է անձրև չի տեղացել, ինչի արդյունքում հողը ճաքել է, իսկ մշակաբույսերը չորացել։ NEWS.am–ին դիմած գյուղացիները հայտնեցին, որ միլիոնավոր դրամների գյուղատնտեսական վարկեր են վերցրել և արդեն իսկ կանգնել լուրջ փաստի առջև։ Թեև «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրի շրջանակներում տրամադրված վարկերը հիմնականում առանց տոկոսի են, սակայն գյուղացիները նշում են, որ երաշտի պայմաններում իրենք հնարավորություն չեն ունենալու փակել անգամ վարկերի մայր գումարները, իսկ ապահովագրական ընկերությունները երաշտի դեպքում կրաշ վնասի համար գյուղացուն փոխհատուցում չեն տրամադրում։ Գյուղացիները հույս ունեն, որ կառավարությունը կզբաղվի խնդրով և գոնե որոշ ժամանակով կհետաձգի վարկերի մարումը։
Հիշեցնենք, որ երաշտի և ոռոգման հետ կապված խնդիրներ կան նաև Շիրակի, Արարատի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)