Միջոցառմանը մասնակցելու համար պետբյուջեից 39 հազար 200 դոլար է վճարել
«Հրապարակ» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Orion Summit 2023. «Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագրով միջոցառմանը մասնակցելու համար պետբյուջեից 39 հազար 200 դոլար է վճարել։ Միջոցառումը կայանալու է հունիսի 19-22-ը, Նյու Յորքում: Ավելի վաղ նախարարությունն այս միջոցառումը ներկայացնում էր որպես Orion Worldwide Innovations-ի հետ մի չտեսնված համագործակցություն, որի շրջանակներում պետք է Հայաստանը «դրսերում» ներկայացվի որպես ներդրումների համար դրախտային երկիր։
«Այսօր աշխարհում մրցունակ են այն տնտեսությունները, որոնք ավելի ճկուն են եւ ներդրումներ են ուղղում նորարարական ոլորտներ․․․ Orion Summit 2023-ը նպաստավոր հարթակ կլինի ստարտափների եւ ներդրողների հանդիպման ու նրանց միջեւ գործարար նոր կապերի հաստատման համար»,- նշել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարը: Սակայն կազմակերպիչ ՍՊԸ-ի հետ նախարարության կնքած պայմանագրից տեղեկացաք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ընդամենը միջոցառման մասնակիցն է եւ մասնակցության գումար պետք է վճարի՝ պայմանագրի կնքումից հետո 5-օրյա ժամկետում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)