Բրազիլիան կվճարի աղքատներին Ամազոնի ջունգլիները փրկելու համար
Բրազիլիան կսկսի դրամաշնորհային ծրագիր աղքատ ընտանիքների համար, որոնց անդամներն աշխատում են Ամազոնի ջունգլիները պահպանելու եւ փրկելու ծրագրերում: Նախաձեռնությունը կոչվում է Bolsa Verde: Դրան կմասնակցի մոտ 30 հազար ընտանիք, գրում է Reuters-ը։
Ամեն րոպե Ամազոնի անտառները կորցնում են մոտ երեք ֆուտբոլի դաշտի մակերեսով տարածք։ Եթե այսպես շարունակվի, մարդկությունը շատ շուտով կհասնի անվերադարձ կետի, որից հետո աշխարհի ամենամեծ ջունգլիներն այլեւս հնարավոր չի լինի վերականգնվել։
Եթե ծրագիրը հաջող ընթացք ունենա, դրանում կներառվեն այլ բնական տարածքներ՝ Ատլանտյան անտառը եւ Սերադո սավաննան:
«Ամբողջ աշխարհում պահպանվող անտառների 80 տոկոսը գտնվում է ավանդական համայնքների հսկողության տակ», - ասել է շրջակա միջավայրի նախարար Մարինա Սիլվան:
Նա չի հստակեցրել, թե մարդիկ երբ կստանան առաջին վճարումները։ Ակնկալվում է, որ դրանք կխրախուսեն բրազիլացիներին պայքարել բնապահպանական հանցագործությունների դեմ:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)