Անթրոպոլոգները գտել են Homo ցեղի պատմության մեջ ամենահին գերեզմանները
Գիտնականներն Աֆրիկայի հարավում հայտնաբերել են մնացորդներ, որոնք սաղմի տեսքով էին տեղադրված։ Դա կարող է լինել հնագույն հայտնի գերեզմանատեղի, որը գոյություն է ունեցել 244 հազար տարի առաջ։
Homo naledi-ի դիրքը էվոլյուցիոն ծառին վերջնականապես որոշված չէ, բայց, նրանք, ամենայն հավանականությամբ, ընդհանուր նախնիներ են ունեցել սափիենսների եւ նեանդերթալցիների հետ։ Նրանց ուղեղը երեք անգամ ավելի փոքր է, քան մեր անմիջական նախնիներինը։
Սակայն անթրոպոլոգները նոր ապացույցներ են ներկայացրել այն մասին, որ Homo naledi-ներն արդեն կարող էին թաղել իրենց հանգուցյալներին։ Հավանաբար, նրանք դա արել են դեռեւս 240 հազար տարի առաջ, շատ ավելի առաջ, քան դա անում էին Homo sapiens-ները։
Նույն գերեզմանախցի կրաքարե պատին նկատվել են քերծված երկրաչափական ֆիգուրներ։ Քանի որ այլ տեսակների հետքեր այստեղ չեն հայտնաբերվել, անթրոպոլոգները կարծում են, որ դրանք նույնպես թողել են Homo naledi-իների ներկայացուցիչները։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)