Շառլ Միշելի հայտարարությունը մնացել է «օդո՞ւմ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ Մայիսի 14–ին Շառլ Միշելը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն ևս մի քանի ձերբակալվածներ։ Նա ընդգծել էր, որ խոսքն այն զինվորների մասին է, որոնք պարզապես մոլորվել և անցել են մյուս կողմը։ Ըստ միջազգային իրավունքի մասնագետների և այլ իրավաբանների, Հայաստանից «մոլորված զինծառայողներ» Ադրբեջանում չկան: Ինչ վերաբերում է վերջերս ՀՀ սահմանը հատած ադրբեջանցիներին, ապա նրանց մոլորված համարելը, ըստ փորձագետների, պարզապես փաստերի խեղաթյուրում է:
Փաստը մնում է փաստ, որ ադրբեջանցի զինծառայողները նպատակային են հատել սահմանը, կատարել ծանր հանցագործություն: Տարբեր գնահատականներով, Շառլ Միշելի հայտարարությունը բխում է բացարձակապես Ադրբեջանի շահերից, այն է՝ մի քանի հայ ռազմագերիների դիմաց հասնել Ադրբեջանի՝ ահաբեկչական նպատակներով ՀՀ տարածք ներթափանցած և հանցագործություն կատարած զինծառայողների վերադարձին: Այսուամենայնիվ, նույնիսկ այս պարագայում որևէ հայ ռազմագերի տուն չի վերադարձել, թեպետ Միշելի հայտարարությունից անցել է ավելի քան 3 շաբաթ: «Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլ յանը դիմել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձման գործընթացի մասին տեղեկություն ստանալու համար։
Թանդիլ յանը նաև մտահոգություն է հայտնել, որ հունիսի 1-ին Քիշնևում եվրոպական առաջնորդների միջնորդությամբ կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը գերիների հարցին անդրադարձն ունեցել է ընդհանրական բնույթ, և այն, ըստ էության, կոչ էր՝ առանց անդրադառնալու նախորդ հանդիպման հստակ հայտարարությանը և արդյունքներին կամ դրանց բացակայությանը։ Երեկ, երբ թերթը պատրաստ էր տպագրության, մեր տեղեկություններով, ԱԳՆ-ից պատասխան դեռ չէր ստացվել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)