Տոկաեւն առաջարկել է Աստանայում ամփոփել ԵԱՏՄ տասնամյա աշխատանքի արդյունքները
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին առաջարկել է 2024 թվականին հավաքվել Աստանայում՝ մասնակցելու հոբելյանական գագաթաժողովին եւ ամփոփելու միավորման աշխատանքի 10-ամյա արդյունքները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Հաջորդ տարի մեր միավորումը դառնում է տասը տարեկան։ Մենք կհավաքվենք փաստացի ԵԱՏՄ հոբելյանական գագաթաժողովին։ Կարծում եմ, որ այս նշանակալի իրադարձությունը պետք է լավ առիթ հանդիսանա անցած ուղու մանրամասն վերլուծության եւ միության հետագա ռազմավարական հեռանկարների որոշման համար»,-ասել է Տոկաեւը Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։
Այդ կապակցությամբ Ղազախստանի նախագահն առաջարկել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին հանձնարարել բարձրագույն խորհրդի հաջորդ նիստին զեկույց պատրաստել եվրասիական ինտեգրման առաջին փուլի մասին: Տոկաեւի կարծիքով՝ զեկույցում կներկայացվեն հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները, ինչպես նաեւ հետագա ինտեգրացիոն զարգացման կոնկրետ հանձնարարականները:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)