Իրինա Շեյքը շարունակում է «թեժացնել» Կաննը
Իրինա Շեյքը շարունակում է թեժացնել Կաննը։ Սուպերմոդելը հանրությանն այս անգամ ներկայացել է թափանցիկ զգեստով, որի ներքո երեւում է նրա ներքնազգեստը՝ քիչ բան թողնելով հանդիսատեսի երեւակայությանը:
Թխահեր գեղեցկուհին վստահորեն շրջել է Martinez հյուրանոցում մի հանդերձանքոց, որը բաղկացած է եղել սեւ կրծկալից և վարտիքից, սեւ ցանցավոր թիկնոցից, ինչպես նաեւ ձեռնոցներից եւ մինչեւ ծնկները հասնող զուգագուլպաներից: Նա իր ապշեցուցիչ տեսքը լրացրել է սեւ կոշիկներով, արեւային ակնոցներով, ադամանդե խոշոր վզնոցով եւ համապատասխան ականջօղերով:
Մոդելը, որը գայթակղիչ զարդերի ակնհայտ սիրահար է, իր սադրիչ տեսքն ամբողջացրել է 33 կարատանոց ադամանդե շղթայով։