Միայնակ գործող մայները բիթքոյնի բլոկ է արդյունահանել և $170,000 վաստակել
Մայները կարողացել է արդյունահանել 790,958 համարի բիթքոյն բլոկը և ստացել 6,25 բիթքոյն՝ որպես բազային պարգև, որը ներկայիս փոխարժեքով (մոտ 27,300 դոլար) կազմում է մոտ 170,000 դոլար։ Այս մասին հայտնել է նրան սպասարկող ծառայության՝ Skpool-ի ադմինիստրատորը։
Այս դեպքը նախ և առաջ հետաքրքիր է նրանով, որ մայներն աշխատել է միայնակ, և նրա սարքավորումների կատարողականությունը եղել է 750 տերահեշ/վայրկյան (ՏՀ/վ)։
Մայիսի 23-ին բիթքոյնի ցանցի հեշավորման ցուցանիշը կազմել է 367,07 Էքսահեշ/վայրկյան (1 ԷՀ/վ = 1 մլն ՏՀ/վ): Հաշվի առնելով, որ մայների արտադրողականությունը 750 ՏՀ/վ էր, ապա մեկ բլոկի մայնինգի հավանականությունը կազմում էր 1-ը 489,000-ից:
Մայները Skpool-ի անդամ է, որը հատուկ նախագծված է միայնակ գործող մայներների համար: Skpool-ի ծառայությունների համար մայները պետք է վճարի 2% միջնորդավճար, որն այս դեպքում կազմում է 0,125 բիթքոյն կամ մոտ 3400 դոլար։ Բացի դրանից, մայները պետք է նաև գործարքների համար միջնորդավճար ստանա, որն այս բլոկում կազմել է 0,249 բիթքոյն կամ 6700 դոլար:
Մայնինգի ընթացիկ բարդության և 750 ՏՀ/վ կատարողականության պարագայում մեկ բլոկի արդյունահանումը պետք է տևի միջինը մոտ ինը տարի: Միևնույն ժամանակ, բիթքոյնի մայնինգի բարդությունը շարունակում է աճել․ տարեսկզբից այն աճել է 40%-ով, իսկ մայիսի 18-ին ցանցը սահմանել է նոր ռեկորդ։
Միայնակ գործող մայներներին հազվադեպ է հաջողվում արդյունահանել բիթքոյնի բլոկ, բայց դա, այդուհանդերձ, երբեմն տեղի է ունենում: Ավելի վաղ՝ 2022-ի հունվարին, միայնակ մայներին հաջողվել էր արդյունահանել բլոկ, չնայած այն հանգամանքին, որ նրա սարքավորումների կատարողականությունը 126 ՏՀ/վ է։ Նա նաև ստացել է 6,25 բիթքոյն, սակայն այն ժամանակվա փոխարժեքով ($42,800) այն կազմում էր մոտ $270,000։ Նման իրադարձության հավանականությունը նույնիսկ ավելի ցածր էր, քան այս դեպքինը՝ 1-ը 1,36 միլիոնից։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)