Գիտնականները մինչեւ 2060 թվականը մարդկանց կյանքի տեւողության աճ են կանխատեսել
Ջորջիայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները վիճակագրական հետազոտություն են անցկացրել եւ պարզել են, որ մարդիկ կարող են ապրել ավելի քան 122 տարի։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են PLOS ONE ամսագրում։
122 տարին առավելագույն գրանցված տարիքն է, որին հաջողվել է ապրել 1997 թվականին մահացած Ժաննա Կալմենտին։ Գիտնականները կարծում են, որ 2060 թվականին մարդու կյանքի տեւողությունը կավելանա մինչեւ 150 տարի։ Այս եզրակացություններին գիտնականները հանգել են՝ վերլուծելով 19 զարգացած երկրներում, այդ թվում՝ Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, 50-100 տարեկան մարդկանց մասին տեղեկությունները։
«1900-1950 թվականներին ծնված մարդիկ պատմության մեջ աննախադեպ մահացության հետաձգում են դրսեւորում: Քանի որ առաջիկա տասնամյակների ընթացքում մարդկանց այս խմբերը կհասնեն ծերության, երկարակեցության մակարդակը կարող է զգալիորեն աճել: Մեր արդյունքները հաստատում են, որ եթե կա մարդու կյանքի տեւողության առավելագույն սահման, ապա մենք դեռ չենք մոտեցել դրան»,- ասել են գիտնականները։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)