Ճնշումները եւ հարձակումները կշարունակվեն. Հարութ Սասունյանը նշեց Ալիեւի նպատակը
Ադրբեջանի կողմից սահմանին ճնշումներն ու հարձակումները կշարունակվեն, որպեսզի Հայաստանը մշտապես թույլ եւ իրեն ենթարկվողերկիր լինի՝ Բաքվի շահերը հայկական շահերի դեմ առաջ մղելու համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց The California Courier թերթի խմբագիր Հարութ Սասունյանը։
Նա իրական համարեց Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման հավանականությունը՝ հաշվի առնելով Հայաստանի թուլությունը, որը, նրա կարծիքով, վատ է զինված ու պատրաստված։
Սասունյանը մատնանշեց, որ Հայաստանի իշխանությունները անգործունակ են եւ անընդհատ զիջումներ են անում թշնամիներին։
«Ալիեւը, հիանալի հասկանալով, որ Փաշինյանը անընդհատ զիջելու է այն, ինչ ինքը կնշի, կշարունակի պահանջել նոր զիջումներ, իսկ մերժման դեպքում կսպառնա Հայաստանի եւ Արցախի դեմ ուժի կիրառմամբ»,- ընդգծեց նա։
Նրա գնահատմամբ՝ Ալիեւի նպատակն այն է, որ Հայաստանը մշտապես ճնշման տակ լինի եւ ստիպված լինի ընդունել բոլոր պահանջները՝ լինի Արցախի հարցում, թե Հայաստանի հարցում։
«Արցախի հարցում Ադրբեջանը հանրապետության մնացած հատվածը հայաթափելու եւ օկուպացնելու նպատակ է հետապնդում։ Լաչինի միջանցքի շրջափակում, հարձակումներ, կրակոցներ՝ այս ամենն ուղղված է Արցախի հայության համար կյանքի անտանելի պայմաններ ստեղծելուն, որպեսզի նրանք լքեն իրենց հայրենիքը»,- եզրափակեց Սասունյանը։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)