Ինչպես մեր երկիրը ֆիզիկապես նման է մեծ աղբանոցի, այդպես էլ մեր կյանքն է նման հոգևոր մեծ աղբանոցի. Բագրատ Սրբազան
Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքից մի հատված.
«Ինչպես մեր երկիրը ֆիզիկապես նման է մեծ աղբանոցի, այդպես էլ մեր կյանքն է նման հոգևոր մեծ աղբանոցի։
Մարդիկ, որոնք իրենց բեմերը, ինչպես կասեր Անձևացին՝ իրենց անասնագոմերը, դարձրել են Տիրոջ պաշտամունքի վայր, որոնց մեջ պաշտամունքը ոչ թե ուղղված է Աստծուն, այլ՝ իրենց՝ այդ քարոզիչներին, որոնք մորուք չունեն, նրանք ավելի սարսափելի են, քան սատանան։
Այդպիսիների մասին․ դեռ Ա դարում մեր հայրապետներից Պողիկարպոսին մոտենում է աղանդավոր, այդ բեմերից հպարտացող, այդ ժամանակվա ամենահայտնի քարոզիչը՝ այդ մեծ, ծեր հայրապետին՝ Հովհաննես ավետարանիչի աշակերտին ասելով․ «Դու չե՞ս ճանաչում ինձ։ Ես, որ քարոզում եմ սա ու նա, բեմերից շանթ ու որոտ եմ թափում, կրակ եմ լցնում, հազարավոր մարդիկ ինձ են լսում։ Չե՞ս ճանաչում ինձ»։
Հայրապետն ասում է՝ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՄ, ԱՆԴՐԱՆԻԿ ՈՐԴԻ ՍԱՏԱՆԱՅԻ, լավ եմ ճանաչում։
Մենք էլ ենք ձեզ ճանաչում, ոչ միայն անդրանիկ, այլ՝ բազմասերունդ որդիներ սատանայի, որ դարձնում եք մեր կյանքը հոգևոր աղբանոց՝ թե՛ ձեր ներկայությամբ, թե՛ ձեր քարոզությամբ»։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)