Նեթանյահուն խորհրդարանում կոալիցիայի ղեկավարին հայտնել է, որ մտադիր է դադարեցնել դատական բարեփոխումները
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի օրը հայտարարել է գործող կառավարական խորհրդարանական կոալիցիայի ղեկավարին, որ մտադիր է հայտարարել դատական բարեփոխումների առաջխաղացման դադարեցման մասին: Այս մասին հայտնում է իսրայելական kan պետական ռադիոն՝ նշելով, որ վարչապետն այդ հայտարարությունն արել է նախարարների կաբինետում ընդգրկված կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ խորհրդակցությունից հետո:
Ավելի վաղ, ռադիոկայանի տվյալներով, ֆինանսների նախարար եւ կառավարական կոալիցիայի մաս կազմող «Կրոնական սիոնիզմ» կուսակցության առաջնորդ Բեթսալել Սմոտրիչը տեղեկացրել էր, որ չի շարունակի առարկել դատական բարեփոխումների իրականացման ժամանակավոր կասեցման դեմ: Միեւնույն ժամանակ, Ազգային անվտանգության նախարար եւ «Հրեական ուժ» կուսակցության առաջնորդ Իտամար Բեն-Գվիրը երկուշաբթի սպառնացել է փլուզել կոալիցիան, եթե դադար տրվի դատական համակարգի բարեփոխման հարցում:
Քնեսեթի (խորհրդարանի) օրենսդրության հանձնաժողովը երկուշաբթի երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ հաստատել է դատավորների նշանակման հանձնաժողովի կազմի փոփոխության մասին օրինագիծը, որն առանցքային է իրավական բարեփոխման համար: Ավելի վաղ վարչապետի «Լիկուդ» կուսակցությունում Kan-ի աղբյուրը նշել է, որ դատական բարեփոխումների կասեցման մասին հայտարարությունը կարող է հաջորդել միայն այդ փուլն անցնելուց հետո:
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կառավարությանը կոչ է արել անհապաղ դադարեցնել դատական համակարգի բարեփոխումը եւ երկրում ծայրահեղ լարված հասարակական-քաղաքական իրավիճակ է արձանագրել բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի եւ ցուցարարների ու ոստիկանության միջեւ բախումների ֆոնին։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)