Եգիպտոսում, հնագետները տաճարում հայտնաբերել են ավելի քան 2000 հնագույն մումիֆիկացված ոչխարների գլուխներ
Եգիպտոսում հնագետները հայտնաբերել են ավելի քան 2000 հնագույն մումիֆիկացված ոչխարների գլուխներ, որոնք որպես ընծա մնացել են Ռամզես II փարավոնի տաճարում, հայտնում է Զբոսաշրջության եւ հնությունների նախարարությունը:
Շների, այծերի, կովերի, գազելների եւ մանգուստների մումիաները նույնպես դուրս են հանվել մի խումբ ամերիկացի հնագետների կողմից Նյու Յորքի համալսարանի Աբիդոսում, որը գտնվում է հարավային Եգիպտոսում եւ հայտնի է իր տաճարներով եւ դամբարաններով:
Ամերիկյան առաքելության ղեկավար Սամեհ Իսկանդարն ասել է, որ խոյի գլուխները «ընծաներ» են, որոնք վկայում են «Ռամզես II-ի պաշտամունքի մասին, որը նշվում է նրա մահից 1000 տարի անց»:
Ռամզես II-ը Եգիպտոսը ղեկավարել է գրեթե յոթ տասնամյակ՝ մ.թ.ա. 1304-ից 1237 թվականներին:
Բացի մումիֆիկացված կենդանիների մնացորդներից, հնագետները հայտնաբերել են մոտ 4000 տարի առաջ կառուցված հինգ մետր հաստությամբ պատերով պալատի ավերակներ։
Նրանք նաեւ գտել են մի քանի արձաններ, պապիրուսներ, հին ծառերի մնացորդներ, կաշվե հագուստ եւ կոշիկներ:
Աբիդոսը, որը գտնվում է Կահիրեից մոտ 435 կիլոմետր հարավ՝ Նեղոս գետի վրա, հայտնի է իր տաճարներով եւ նեկրոպոլիսներով։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)