Ներկայիս իշխանության կողմից ապօրինի ճանապարհով ընտրված ՍԴ-ի ներկայիս մեծամասնությունը Սահմանադրությանը հակասող է ճանաչել հենց Սահմանադրությունը
Սահմանադրագետ Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սահմանադրական դատարանը Հռոմի ստատուտը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող կամ իրավունքի գերեզմանը.
Դեռևս 2004թ ՀՀ Սահմանադրական դատարանը 13 օգոստոսի 2004 թվականի ՍԴՈ-502 որոշմամբ, անդրադառնալով 1998 թ. հուլիսի 17-ին Հռոմում ստորագրված` Միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը, որոշել էր, որ
1. 1998 թ. հուլիսի 17-ին Հռոմում ստորագրված` Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մասին համաձայնագրում (կից հայտարարությամբ) ամրագրված այն պարտավորությունը, ըստ որի Միջազգային քրեական դատարանը լրացնում է ՀՀ ներպետական քրեական իրավազորության մարմինները (Կանոնադրության նախաբանի 10-րդ մաս և 1-ին հոդված), չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91 և 92 հոդվածներին:
2. Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 105 հոդվածի դրույթներով ստանձնած պարտավորությունները, որոնցով բացառվում է դատապարտված անձանց ներպետական ընթացակարգով ներման իրավունքի և համաներման հնարավորության իրացումը, չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 40 հոդվածի, 55 հոդվածի 17 կետի, 81 հոդվածի 1-ին կետի պահանջներին:
Թեև ՍԴՈ-502 որոշումը կայացվել էր` քննության առնելով Հռոմի ստատուտի համապատասխանությունը 1995թ Սահմանադրությանը, սակայն 1995թ Սահմանադրության 91-րդ հոդվածը ըստ էության և բովանդակային առումով նույնական է ներկայիս` 2015թ Սահմանադրության 162-րդ հոդվածին, 92-րդ հոդվածը` 163-րդին, 40-րդ հոդվածը` 70-րդին, 55-րդ հոդվածի 17-րդ կետը` 135-րդ հոդվածին, 81-րդ հոդվածի 1-ին կետը` 117-րդ հոդվածին:
Քանի որ ձևակերպումները ըստ էության և բովանդակային իմաստով չեն փոխվել, ապա ստացվում է, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները հակասում են ներկայումս գործող Սահմանադրության 70-րդ, 117-րդ, 135-րդ, 162-րդ և 163-րդ հոդվածներին:
Փաստորեն Սահմանադրական դատարանի այն մեծամասնությունը, որը ապօրինի ճանապարհով ընտրվել է ներկայիս իշխանության կողմից, ըստ էության Սահմանադրությանը հակասող է ճանաչել հենց Սահմանադրությունը, քանի որ այն վերաբերելի դրույթների մասով, ինչպես արդեն նշվեց, փաստացի անփոփոխ է մնացել:
Մեկնաբանությունների բաժնում տեղադրում եմ 1995թ սահմանադրության և 2015թ սահմանադրության վերաբերելի հոդվածների ակնհայտ նույնական լինելը ապացուցող փաստ»։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)