Եթե ձեզ հրաշք են խոստանում, ուրեմն պոպուլիստ են. քաղաքականության մեջ հրաշքներ չեն լինում․ Վիկտոր Սողոմոնյան
PARA TV-ի «Հարցազրույց» հաղորդման հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ-համալսարանի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանն է: Հաղորդման ընթացքում խոսվել է Վիկտոր Սողոմոնյանի նախաձեռնությամբ կազմակերպված լրագրողական վարպետության դասընթացներից, մեզանում առկա ակտուալ թեմաներից և Վիկտոր Սողոմոնյանի հեղինակած «Քաղաքականությունը որպես սյուժե» գրքից։
Լրագրողական վարպետության դասընթացների թեմային անդրադառնալով, Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ դասընթացների փորձը ցույց տվեց, որ այն մակարդակի գիտելիքները, որոնք կան աշխարհում բուհական և մասնագիտական մակարդակով, դեռ Հայաստան չեն հասել։
Անդրադառնալով իր հեղինակած «Քաղաքականությունը որպես սյուժե» գրքի մասին, Վիկտոր Սողոմոնյանն ասել է․ «Ճակատագրի հեգնանքով 2018 թվականին հրատարակեցի մի աշխատություն, որտեղ Հայաստանի մասին ոչինչ չկար, բայց Հայաստանում տեղի ունեցավ նման մի պոպուլիստական հեղափոխություն»։
«Ժամանակակից աշխարհում առանց քաղաքական սցենարի հաջողության հասնել հնարավոր չէ։ Պոպուլիզմի դեմ քաղաքական դեղատոմս չկա»,- ասել է քաղաքագիտոթյան դոկտորը։
Ըստ Վիկտոր Սողոմոնյանի՝ չի կարող պետությունից չհասկացող և մեծ-մեծ խոստումներ տված մարդը պետությանը բերի հաջողություն․ «Եթե ձեզ հրաշք են խոստանում, ուրեմն պոպուլիստ են. քաղաքականության մեջ հրաշքներ չեն լինում»։
Հարցազրույցը՝ տեսանյութում։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)