Հնդկաստանում ուսանողուհին փրկել է մորը՝ նրա վերքից կոբրայի թույնը ծծելով
Հնդկաստանում աղջիկը փրկել է մորը, ում կծել էր կոբրան, հայտնում է Daiji World-ը։
Ըստ հրապարակման՝ տեղացի բնակչուհին դուրս է եկել փողոց՝ պոմպը միացնելու եւ պատահաբար ոտքը դրել կոբրայի վրա, որը կծել է իրեն։ Կինը կծած տեղից վերեւ խոտով կապել է, որպեսզի թույնը չտարածվի մարմնով եւ հասել է տուն։ Կնոջ դուստրը իմացել է կատարվածի մասին եւ համարել, որ մոր մեթոդները չեն կարող փրկել նրա կյանքը։
Ուսանողուհին ծծել է թույնը վերքից եւ կնոջը տեղափոխել հիվանդանոց։