Թրամփին մեղադրել են օտարերկրյա պաշտոնյաներից նվերներ ստանալու մասին տեղեկություն չտրամադրելու մեջ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերահսկողության կոմիտեի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները հրապարակել են զեկույց, որում երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրվում է այն բանի համար, որ ժամանակին հաշվետվություններ չի ներկայացրել օտարերկրյա պաշտոնյաներից ստացած նվերների մասին։
Հրապարակված միջանկյալ հաշվետվության համաձայն՝ պետդեպարտամենտից ստացված տեղեկությունը նշում է, որ Թրամփի աշխատակազմն «այդ պարտավորությանն առաջնահերթ նշանակություն չի տվել», եւ Սպիտակ տունը հաշվետվություններ չի ներկայացրել պետդեպարտամենտ մինչեւ 2021թ. հունվարի 20-ը։
Դրա հետեւանքով պետդեպարտամենտը հրապարակել է 2020թ. ստացված օտարերկրյա նվերների ոչ լրիվ ամենամյա ցանկը։ «Նոր տեղեկությունը ցույց է տալիս, որ նվերների մասին չնշելու տեղեկատվությունը շատ ավելի լայն է, քան հայտնի է եղել ավելի վաղ, եւ տարածվել է Թրամփի ողջ աշխատակազմի վրա»,- նշվել է զեկույցում։
Հետաքննության արդյունքում արվել են հետեւյալ եզրահանգումները. Թրամփի աշխատակազմը չի տեղեկացրել ավելի քան հարյուր օտարերկրյա նվերների մասին, որոնք տրվել են նախագահին եւ նրա ընտանիքի անդամներին։
ԱՄՆ նախկին նախագահը եւ նրա ընտանիքը չեն տեղեկացրել ավելի քան 100 նվերի մասին, ընդհանուր արժեքը՝ ավելի քան մեկ քառորդ մլն դոլար։
Չնշված նվերների մեջ են Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի եւ օտարերկրյա այլ պաշտոնյաների նվերները։
Թրամփի, առաջին տիկին Մելանի Թրամփի, նախագահի դստեր՝ Իվանկա Թրամփի եւ նրա ամուսնու՝ Ջարեդ Քուշների թանկարժեք նվերներից են ձմեռային մուշտակները, զարդերը, սաուդյան թուրն ու դաշույնները։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)