Հռոմի պապը կրկին կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկին անդրադարձել է Լաչինի միջանցքում տիրող ծանր հումանիտար իրավիճակին․ ճանապարհն ավելի քան 40 օր արգելափակված է ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից։
«Ես մոտ եմ զգում բոլոր նրանց, ովքեր ձմռանը ստիպված են լինում դիմակայել այս անմարդկային պայմաններին։ Միջազգային մակարդակով անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը՝ խաղաղ լուծումներ գտնելու ի շահ ժողովրդի», - ասել է նա։
Նշենք, որ Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող Լաչինի միջանցքի շրջափակումը շարունակվում է արդեն 1, 5 ամիս։ Շրջափակման պատճառով Արցախի 120 հազար բնակիչ (այդ թվում՝ մոտ 30 հազար երեխա) բազմաթիվ դժվարություններ են կրում եւ կանգնած են սովի վտանգի առաջ։ Ավելի քան 12 հազար տոննա կենսական նշանակության ապրանքներ կհասցվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով առաքվել է դրա միայն մի փոքր մասը։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)