Թուրքերը նախազգուշացրել են ԱՄՆ-ում եւ Եվրոպայում «այլատյացության եւ ռասիստական հարձակումների» մասին
Թուրքիայի իշխանությունները իրենց քաղաքացիներին զգուշացրել են «հնարավոր իսլամաֆոբ, այլատյաց եւ ռասիստական հարձակումների» մասին ԱՄՆ-ում եւ Եվրոպայում այն բանից հետո, երբ արեւմտյան դաշնակիցներն իրենց քաղաքացիներին զգուշացրել են Թուրքիայում հնարավոր ահաբեկչությունների մասին, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։
Երկու առանձին ճամփորդական խորհուրդներում Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ-ում եւ Եվրոպայում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել «հանդարդորեն գործել հնարավոր այլատյաց եւ ռասիստական ոտնձգությունների եւ հարձակումների դեպքում» եւ «հեռու մնալ այն տարածքներից, որտեղ ցույցերը կարող են ակտիվանալ»:
Նախարարությունը նշել է, որ «հակաիսլամական եւ ռասիստական գործունեության» վերջին աճը արտացոլում է Եվրոպայում «կրոնական անհանդուրժողականության եւ ատելության վտանգավոր ասպեկտները»:
Անկարայում մի քանի դեսպանատներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի դեսպանատները, անվտանգության նախազգուշացումներ են արել Թուրքիայում գտնվող իրենց քաղաքացիներին:
Նախազգուշացումները հաջորդում են Եվրոպայում Ղուրանի այրմանը: Շվեդիայի ԱԳՆ-ն նաեւ խորհուրդ է տվել Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին՝ խուսափել ամբոխներից եւ ցույցերից։
Անցյալ շաբաթ ծայրահեղ աջ քաղաքական գործիչըՍտոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ այրել էր Ղուրանը, ինչը լարվածություն է առաջացրել Թուրքիայի եւ Շվեդիայի միջեւ: Նիդեռլանդներում եւ Դանիայում Ղուրանի այրման նմանատիպ գործողությունները նույնպես արժանացել են Անկարայի խիստ դատապարտմանը:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)