Վարչապե՛տ, նախարա՛ր, լուծեք զոհված զինծառայողի ընտանիքի հարցը, եթե չարեցիք՝ ավելի լավ է գետինը մտնեք. Աղվան Վարդանյան
Շաբաթ օրը Գեղարքունիքում էինք՝ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու, խոսելու եմ մեկ կոնկրետ ընտանիքի մասին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Ես խոսելու եմ կոնկրետ մեկ ընտանիքի մասին: Սա այն դեպքն է, որ եթե կոնկրետ մարդու գործերով պետությունը չի զբաղվում, ապա սուտ և ապուշություն է մեծ-մեծ բաներից խոսելը:
Վահան Մեխակի Հակոբյան, պայմանագրային զինծառայող, զոհվել է սեպտեմբերի 13-ին, Կապուտան գյուղի վերեւի դիրքերում:
Տանը մայրն էր՝ տիկին Վարսիկին, ամբողջ կյանքն աշխատած գյուղացի կին, ողբերգությունը դեմքին ու խոսքում: Տանը հարսն էր՝ Նաիրան և նրա 4 անչափահաս երեխաները, 7 տարեկան Վարսիկը, 6 տարեկան Նարեն, 4 տարեկան Էլենը եւ 1,5 տարեկան Գոռը:
Վահանը, իր կնոջ՝ Նաիրայի հետ ամուսնացել են 2014 թվականի օգոստոսի 18-ին, բայց ամուսնությունը չեն գրանցել և արդեն շուրջ 3 ամիս չեն կարողանում հաղթահարել բյուրոկրատական քաշքշուկը և ստանալ զոհված զինծառայողի ընտանիքի համար օրենքով նախատեսված հատուցումը:
Վարչապե՛տ, պաշտպանության և տարածքային կառավարման նախարարնե՛ր, մարզպե՛տ, անջատվեք տոնածառի և եվրատեսիլի լույսերից, պոկեք ձեր մի տեղը փափուկ աթոռներից և գնացեք Արեգունու այդ տունը, խոնարհվեք տիկին Վարսիկի, Նաիրայի և 4 երեխաների առաջ և արագ լուծեք այս հարցը: Կարճ ժամանակ ունեք, եթե չարեցիք՝ ավելի լավ է գետինը մտնեք»,-հայտարարեց Աղվան Վարդանյանը:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)