Դիվանագիտական կորպուսում չեն բացառում՝ այստեղ նաև Արմեն Սարգսյանի «մատն է խառը»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Միայն կիրակի օրը Հայաստանը դիվանագիտական մի քանի պատմությունների մեջ ընկավ, որոնց «գագաթնակետը» կապված էր ՀՀ նախագահ Արմեն Խաչատուրյանի անվան հետ: Նա, կարելի է ասել, լուրջ սկանդալի մեջ հայտնվեց. Վահագն Խաչատուրյանը բրիտանական մամուլում բուռն քննադատության է արժանացել այն բանի համար, որ թագուհի Եղիսաբեթ 2-րդի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ Վեստմինստերյան սրահում լուսանկարվել և զրուցել է իրեն ուղեկցողների հետ:
Սա բրիտանական մի շարք առաջատար լրատվամիջոցների կողմից դիտարկվել է որպես հարգանքի բացակայություն հանգուցյալ թագուհու նկատմամբ։ Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, դիվանագիտական կորպուսում չեն բացառում, որ այստեղ նաև ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի «մատն է խառը»:
Բացի նրանից, որ, ըստ դիվանագետների, ՄԹ-ում Հայաստանի դեսպանը, որը հենց լուսանկարում էր Խաչատուրյանին, այսպես ասած, Սարգսյանի «մարդն» է, նաև նախկին նախագահը լուրջ կապեր ունի բրիտանական լրատվամիջոցներում: Հասկանալի է, որ նպատակը «անհամեմատելի» համեմատությունն է, այն է՝ թե որքան ներկայանալի էր ինքը, թե որքան անթերի է գործել միջազգային հարթակներում, իսկ, ահա, Վահագն Խաչատուրյանը ոչնչով չի տարբերվում քպական թիմից:
Միևնույն ժամանակ, մեր զրուցակիցը նշեց, որ դիվկորպուսում, այդուամենայնիվ, կարծում են, որ եթե նույնիսկ ՀՀ գործող նախագահի «գլխին սարքել են», դա ոչ մի կերպ չի մեղմացնում նրա առնվազն տարօրինակ ու ամոթալի պահվածքը, երկիրը խայտառակելու և սկանդալի մեջ հայտնվելու մեղավորությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)