Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այսօր մակարդակը միջակ է և շատ համեստ Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Էլ Կլասիկո՝ կանանց Չեմպիոնների լիգայում. Բարսելոնան ջախջախեց մադրիդցիներին ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել Արկի բեկորների պատճառով ԱՄԷ-ի գազի վերամշակման համալիրներից մեկի գործունեությունը կասեցվել է Հատուկ համերգով եզրափակվել է Ժամանակակից երաժշտության փառատոնը Սևանա լճի հողամասերում ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարիսպները և թեքահարթակը Ժամանակն է, որ Թեհրանը գործարք կնքի, քանի դեռ շատ ուշ չէ. Թրամփ ՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը 5 անձ վիճել են, վերցրել բջջային հեռախոսն ու փախել Հայաստանի գավաթ․ Արարատ-Արմենիան կիսաեզրափակիչում է

Այսօր մակարդակը միջակ է և շատ համեստԱրթուր Ալեքսանյանը չի մասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանըԷլ Կլասիկո՝ կանանց Չեմպիոնների լիգայում. Բարսելոնան ջախջախեց մադրիդցիներինԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներինՍուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդին հիվանդանոց են տեղափոխելԱրկի բեկորների պատճառով ԱՄԷ-ի գազի վերամշակման համալիրներից մեկի գործունեությունը կասեցվել էՀատուկ համերգով եզրափակվել է Ժամանակակից երաժշտության փառատոնըՍևանա լճի հողամասերում ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարիսպները և թեքահարթակըԺամանակն է, որ Թեհրանը գործարք կնքի, քանի դեռ շատ ուշ չէ. ԹրամփՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը5 անձ վիճել են, վերցրել բջջային հեռախոսն ու փախելՀայաստանի գավաթ․ Արարատ-Արմենիան կիսաեզրափակիչում էՊետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումըԱպրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրման գործընթացըԴատախազը պարբերաբար խախտել է աշխատանքային ներքին կարգապահական կանոններըԵրևանում հանքերը շահագործող ընդերք օգտագործողների համար բարեկարգման պահանջներ են սահմանվելԲեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվելՋերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներԱբովյանի 5 երիտասարդ բնակիչ ձերբակալվել է Երեւանում միջադեպի կապակցությամբՇուրջ 273 հա տարածքում կիրականացվեն անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ. ՇՄՆ-ի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և ԶՊՄԿ-ի միջև կնքվել է հուշագիրՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանցԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը ոչնչացրել են Իրանի ամենաբարձր կամուրջըԻսրայելը Լիբանանի հարավում «անվտանգության գոտի» ստեղծելու պլան է ներկայացնումՈր հասցեներում ջուր չի լինիԶարիֆը կոչ է անում Իրանին հայտարարել հաղթանակի մասին և դադարեցնել պատերազմը. Foreign AffairsԿանադայի Քվեբեկ նահանգը ՀՀ քաղաքացիների համար տրամադրում է 7 տեղ ֆրանկոֆոն համալսարաններում ուսանելու համարՀՀ ԱԺ փոխնախագահն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալՄակրոնը մեղադրում է Թրամփին, որ նա «դատարկում է» ՆԱՏՕ-ն բովանդակությունիցԴադարեցվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի լիազորությունները ԱՄՆ-ից հայտնել են, որ «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը շարունակում է աշխատանքը՝ Իրանի կողմից հարվածի ենթարկվելու լուրերի ֆոնինՄեր պատկերացումն այն է, որ պետք է մարզային տրանսպորտային ցանցեր ունենանք. ՓաշինյանԱՄՆ հետախուզությունը համարում է, որ Իրանը դեռևս զգալի հրթիռային ներուժ ունի. CNNԻսակովի պողոտայում հետիոտնի համար նախատեսված հատվածով երթևեկող վարորդները հայտնաբերվել են. ՆԳՆ ոստիկանությունՄերժվել է Իրանի՝ Հորմուզի նեղուցով անցման համար վճար գանձելու գաղափարըՊայմանագրային զինծառայող է մահացել. ՔԿՀնդկաստանն ու Ադրբեջանը փորձում են վերականգնել քաղաքական վստահությունըՌուսաստանում երկաթուղային վթարի հետեւանքով տուժել է 22 մարդՀայաստանի պետական ջազ նվագախումբը 88 տարեկան էՊատմական վերադարձ. բացվել է միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությունը«Նաիրի» կինոթատրոնը վերաբացվել է նոր հնարավորություններովՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ․ Հակակոռուպցիոն կոմիտե«Օրիոն» տիեզերանավը լքեց Երկրի ուղեծիրըՍպորտի միջազգային օր՝ հանուն զարգացման և խաղաղության. միջոցառումներ Երևանում և ՀՀ մարզերումՀանրապետությունում ապրիլի 2-3-ը բացահայտվել է 139 հանցագործություն, գրանցվել է 6 ավտովթարԳազամատակարարման դադարեցում՝ Կոտայքի մարզումԷլ Կլասիկո՝ կանանց Չեմպիոնների լիգայում. Բարսելոնան ջախջախեց մադրիդցիներինՉարենցավան-Ֆանտան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ և մեկ զոհՎարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է. Դատախազությունը կբողոքարկիԻՀՊԿ-ն հայտարարել է, որ չորս «Ղադր» հրթիռ է արձակել ամերիկյան Abraham Lincoln ավիակիրի ուղղությամբԵրիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Խմբագրի սյունակ

Մարտի 1-ի գործ. կարեւոր շրջադարձ

Երեկ մարտի 1-ի գործով դատավարությունում հետաքրքիր շրջադարձ տեղի ունեցավ: Այն, ինչ կատարվեց երեկ կարող է դառնալ նոր սկիզբ։ Եվ այս հարցում շատ կարեւոր է մեղադրող եւ պաշտպանական կողմերից դուրս՝ երրորդ կողմի, հանրության, մեր բոլորի ակտիվ դիրքորոշումը։

Նախ, պարզվում է այս աղմուկ հանած քրեական գործում, գոյություն ունի ընդամենը երկու նամակ ԱԱԾ-ից, ինչը, մեղմ ասած, տարօրինակ է: Ո՞ւր են մյուս փաստաթղթերը. Թե՞ դրանք չեն տեղավորվում ՀՔԾ-ի, դատախազության եւ իհարկե, նրանց պատվիրատուի սցենարում։

Դատավարության ընթացքում խոսք գնաց վերջերս հրապարակված եւ մեծ աղմուկ հանած Վիկիլիքսի նյութերից, որոնք վերաբերում էին ամերիկյան դիվանագետների եւ բարձրաստիճան պաշտոնյաների նամակագրություններին մարտի 1-ի թեմայով։

Իսկապես, ստացվում է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ավելի է տեղեկացված եղել կատարվող իրադարձություններից, քան հայաստանյան հատուկ ծառայությունները: Դա հնարավո՞ր է։ Իհարկե՝ ոչ։ Հարյուրարով հատորներում հաստատ կլինեն այնպիսի փաստաթղեր, նյութեր, որոնք թույլ կտան մոտենալ իրականությանը, բացահայտել սպանությունները:

Ռոբերտ Քոչարյանը վստահեցրեց, որ ԱԱԾ-ն ունի բավարար չափով նյութեր, որոնք չգիտես ինչու, կցված չեն գործին: Նա ավելացրեց, որ այն ամենը, ինչ նշված է ամերիկյան փաստաթղթերում ժամանակին զեկուցվել են իրեն. «Առնվազն շաբաթը մեկ անգամ ինձ զեկուցել են եւ այդ զեկույցներից որեւէ նյութ այս քրեական գործում չեմ տեսել, սակայն չեմ բացառում, որ այդ նյութերը կան ԱԱԾ-ում կամ մայր գործով նյութերում»,- ընդգծեց Քոչարյանը:

Այս առումով, իսկապես այս քրեական գործը զրո է։ Կա տպավորություն, որ այս գործը ուղղակի մշակվել է այլ սենյակում, հետո ուղարկվել է պատվեր ՀՔԾ, դատախազություն։
Շատ մեծ է հավանականությունը, որ գործի ամբողջական նյութերը հրաժարվում են տրամադրել պաշտպանական կողմին, քանի որ այն կարող է գործի քննությունը տանել այլ ուղղությամբ․ ո՞րն է այդ ուղղությունը. ամենայն հավանականությամբ՝ թաքցվող ճշմարտությունը։

ՉԻ կարող լինել մարտի 1-ի գործ եւ խոսք չգնալ զոհերի, սպանությունների մասին։ Ուրեմն ինչ-որ մարդիկ, այսօրվա շատ կարեւոր մարդիկ շահագրգռված չեն դրանում։
Քոչարյանի երեկվա հայտարարությունը շոկային է. « ... Կասկածներ ունեմ, որ 10 մարդու սպանությունը չեն ուզում բացահայտել»։

Մեծ հաշվով, երեկ Քոչարյանը ձեւակերպեց ամիսներ ի վեր, հանրության մեջ խմորվող կասկածը։ Սա փաստ է ու սրանից փախչել հնարավոր չէ։

Եվ այս կասկածը,որը դառնում է արդեն իրավական նորմ վստահաբար արմատապես շրջելու է դատավարության ընթացը: Եւ վերջին հաշվով հանրությունը, նրանք ովքեր այս տարիների ընթացքում պահանջում էին բացահայտել սպանությունները, սպանության հեղինակներին, ողջ ճշմարտությունը, պետք է պահանջեն նույն բանը։ Բոլոր փաստաթղթերը, բոլոր վարկածները, բոլորի մեղավորության բացահայտումը։

Իսկ քանի դեռ չեն բացահայտվում բոլոր նյութերը, մենք դարձյալ հղում կանենք ամերիկյան դինագիտական նամակագրությանը։

«Ժամը 17։00-ին Զուրաբյանը զանգահարել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին, խնդրել, որ ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն ուղարկի ՀՀ կառավարությանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է գալ հանրահավաքի վայր և վերահսկել ամբոխին, եթե իշխանությունները նրան թույլ տան դուրս գալ տնից և անհապաղ թույլտվություն տան 10 օր օրինական ցույցեր կազմակերպել։ ԱՄՆ ներկայացուցիչն այս մասին տեղեկացրել է Վիգեն Սարգսյանին, որը պատասխանել է, որ Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ չէ և ազատ է տնից դուրս գալ՝ երբ ցանկանա։ Կես ժամ անց Սարգսյանը հետ է զանգել, ու հայտնել, որ Քոչարյանը պատրաստ է կազմակերպել Տեր-Պետրոսյանի տեղափոխությունը, եթե նա պատրաստ է ցրել ցուցարարներին կամ տեղափոխել նրանց Դինամո մարզադաշտ։

Քոչարյանը նաև երաշխավորել է թույլ տալ անցկացնել ցանկացած այլ հանրահավաք Դինամո մարզադաշտի տարածքում։ Պատասխանն ուղարկվել է Լևոն Զուրաբյանին...»։

Այս միջնորդությունը, բանակցությունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ չկար որեւէ զոհ, որեւէ սպանված եւ կար բացառիկ հնարավորություն խուսափել վատագույնից։

Ինձ համար, ինչպես շատերի, իսկապես շոկային էր վիկիլիքսի այս բացահայտումը։ Մենք բոլորս երկար տարիներ գտնվել ենք կեղծ տեղեկատվական հոսքերի ազդեցության տակ։

Ո՞վ խանգարեց, որ մարտի 1-ը օրը խաղաղ վերջանար, չլինեին զոհեր․ ո՞վ խանգարեց, որ 2008-ի մարտի 2-ին շարունակվեին խաղաղ հանրահավաքները եւ լուծումները գտնվեին քաղաքական խաղաղ բանակցությունների ճանապարհով։ Ո՞վ խափանեց գործող նախագահ Քոչարյանի առաջարկը շարունակել հանրահավաքը այդ օրը եւ հաջորդ օրերին այլ վայրում. Մի բան, որը թույլ կտար չունենալ 10 զոհ։

Սա ընդամենը մի հատված է Վիկիլիքսի հրապարակած փասթաղթից: Ընդամենը մի դրվագ, որը չգիտես ինչու, չկա այս գործում: Քրեական գործում չկան բազմաթիվ այլ դրվագներ, ինչը պետք է հանրությանը հուշի, որ հաստատ այս գործը այլ նպատակներ է հետապնդում, քան իրականության բացահայտումն ու մեղավորներին գտնելը:

Գեղամ Նազարյան

Top-News.am