Հատուկ համերգով եզրափակվել է Ժամանակակից երաժշտության փառատոնը
Լեհական երաժշտությանը նվիրված հատուկ համերգով եզրափակվել է Ժամանակակից երաժշտության փառատոնը։ Համերգն անցկացվել է Հայաստանում Լեհաստանի դեսպանության հետ համագործակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգին ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներից կազմված «Միրզոյան» լարային քառյակը՝ Տիգրան Մաթևոսյան (1-ին ջութակ), Իվանե Եսայան (2-րդ ջութակ), Արմեն Թորոսյան (ալտ), Հայկ Բաբայան (թավջութակ) կազմով։
Հնչել են Գրաժինա Բացևիչի թիվ 3 լարային կվարտետը, Քշիշտոֆ Պենդերեցկու Կլարնետ կվարտետը (կլարնետահար՝ Ավետիք Ղազարյան), Վիտոլդ Լուտոսլավսկու ջութակի և դաշնամուրի համար «Ռեչիտատիվո է արիոզո» ստեղծագործությունը (Իվանե Եսայան՝ ջութակ և Անահիտ Դիլբարյան՝ դաշնամուր), Կարոլ Շիմանովսկու թիվ 1 լարային կվարտետը։
Այս տարի Ժամանակակից երաժշտության փառատոնի շրջանակում կայացել է 7 համերգ՝ սիմֆոնիկ և կամերային։ Հնչել են համաշխարհային և հայաստանյան բազմաթիվ պրեմիերաներ։
Փառատոնը հիմնադրվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից՝ հայ դասական և արդի կոմպոզիտորական արվեստը հայ ունկնդրին ներկայացնելու առաքելությամբ։ Փառատոնի նպատակն է հանրահռչակել հայ կոմպոզիտորական արվեստը, ինչպես նաև հայ և արտասահմանյան ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Փառատոնն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։ Փառատոնի ռազմավարական գործընկերն է GTB Holdings ընկերությունը։
Հայաստանում Լեհաստանի դեսպանության և Հայաստանի ֆոնդային բորսա և Կենտրոնական դեպոզիտարիայի (AMX) շնորհիվ նվագախումբը հասանելիություն է ստանում լեհ կոմպոզիտորների ստեղծագործությունների պարտիտուրներին։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում