Արկի բեկորների պատճառով ԱՄԷ-ի գազի վերամշակման համալիրներից մեկի գործունեությունը կասեցվել է
ԱՄԷ-ի խոշոր գազամշակման համալիրում՝ Հաբշանի գազի գործարանում, հրդեհ է բռնկվել խոցված արկից ընկած բեկորների պատճառով։ «Աբու Դաբիի էմիրության իշխանություններն արձագանքել են Աջբանի շրջանում բեկորներ ընկնելու հետ կապված միջադեպին, որը տեղի է ունեցել հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից արկը հաջողությամբ խոցելուց հետո», - նշված է X-ում հրապարակված գրառման մեջ։ Տուժածների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։
Պատերազմը տարածվել է ամբողջ Մերձավոր Արևելքով՝ պատճառ հանդիսանալով հազարավոր զոհերի և առաջացնելով էներգամատակարարման պատմության մեջ ամենամեծ խափանումը և միևնույն ժամանակ հարված հասցնելով համաշխարհային տնտեսությանը։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ