Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Անգլիայի Դերբի քաղաքի կենտրոնում մեքենան մխրճվել է հետիոտների ամբոխի մեջ, ոստիկանությունը ձերբակալել է 30-ամյա տղամարդու:
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան՝ Ֆրայար Գեյթ փողոցում, մոտավորապես ժամը 21:30-ին (Գրինվիչի ժամանակով)։ Ըստ Դերբիշիրի ոստիկանության՝ վրաերթի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է, որոնցից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր։ Տուժածներին տեղում օգնություն են ցուցաբերել շտապօգնության աշխատակիցները, ապա տեղափոխել հիվանդանոց։
Ոստիկանությունը հայտնել է, որ կարճ ժամանակ անց հայտնաբերել և կանգնեցրել է մեքենան, վարորդը ձերբակալվել է։ Իրավապահները նաև դիմել են քաղաքացիներին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել միջադեպի վերաբերյալ, մասնավորապես՝ եթե տեսել են նշված ավտոմեքենան դեպքի պահին։
Չնայած դեպքի լրջությանը՝ ոստիկանությունը նշել է, որ այս պահին հանրության համար վտանգ չի տեսնում։
Միջադեպի վայր հանդիսացող Ֆրայար Գեյթ փողոցը փակվել է երթևեկության համար, և բնակիչներին հորդորել են խուսափել տարածքում գտնվելուց, քանի դեռ ընթանում են քննչական գործողություններ:
Տեղի բնակիչները պատմել են, որ դեպքից հետո տարածքում խուճապ է առաջացել․ մարդիկ լքել են մոտակա հաստատությունները:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները