Իսրայելը Լիբանանի հարավում «անվտանգության գոտի» ստեղծելու պլան է ներկայացնում
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) քաղաքական ղեկավարության հաստատմանն է ներկայացնում Լիբանանի հարավում բուֆերային գոտի ստեղծելու նախագիծը։ Ծրագիրը նախատեսում է սահմանամերձ լիբանանյան գյուղերի հիմնահատակ քանդում և Իսրայելի տարածքից մի քանի կիլոմետր խորության վրա բանակային հենակետերի տեղակայում։
Պաշտպանության նախարար Իսրայել Կացի փոխանցմամբ՝ առաջնագծի բոլոր շինությունները կապամոնտաժվեն, իսկ խաղաղ բնակիչներին թույլ չի տրվի վերադառնալ Լիտանի գետից հարավ, քանի դեռ «Հեզբոլլահի» սպառնալիքը չի չեզոքացվել։ Զինվորականները նշում են, որ թեև խմբավորման ամբողջական զինաթափումը համարվում է անիրատեսական, նպատակը նրանց ենթակառուցվածքների վերացումն է, որոնք վերականգնվել էին նույնիսկ 2024-2026 թթ. հրադադարի ժամանակ։
Չնայած Իսրայելի հիմնական ուշադրությունը դեռևս սևեռված է Իրանի դեմ պատերազմին, հրամանատարությունը նախազգուշացնում է, որ Թեհրանի հետ հնարավոր հրադադարից հետո ռազմական ողջ ներուժը կուղղվի դեպի Լիբանան՝ հյուսիսային բնակավայրերի անվտանգությունն ապահովելու համար։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները