Ինչո՞ւ է Միհրան Պողոսյանը թաքցնում իր կենսագրության կարևոր հատվածը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանը, ով մշտապես պարծենում է, որ երիտասարդ տարիքում հիմնադրել է «Քեթրին Գրուպ» ընկերությունը, խորհրդարանի պաշտոնական կայքում տեղադրված իր կենսագրականում այդ մասին ոչինչ չի հիշատակել:
«Ժողովուրդ»-ը նկատեց, որ ԱԺ պաշտոնական կայքում նրա կենսագրականում ծննդյան մասին տեղեկությունից միանգամից անցում է կատարվում 1998-2000 թվականներին, եւ նշված է, որ այդ տարիներին նա ծառայել է ՀՀ ԱԱԾ հատուկ մարտական ստորաբաժանումում: Մինչդեռ Պողոսյանը ժամանակին հայտարարել էր, թե ինքը 1997 թվականին՝ 21 տարեկան հասակում, հիմնադրել է այդ ընկերությունը:
Լրագրողների հետ գրեթե յուրաքանչյուր հարցազրույցում նա չի զլանում եւ հիշեցնում է, որ այդ ընկերության հիմնադիրն է, սակայն, չգիտես ինչու, ԱԺ կենսագրականում որոշել է այդ փաստը թաքցնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...